Ուրբաթ երեկոյան հայտնի դարձավ, որ ողբերգական դեպք է տեղի ունեցել «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում. սպանել են դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբորը՝ Արման Թովմասյանին: Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից հիվանդանոց էր տեղափոխել դերասանուհու եղբորն, ով սակայն ուշքի չգալով, մահացել է:
ԱՄՆ-ում գտնվող դերասանուհին երեկ երեկոյան հրապարակում է արել'կապված դաժան դեպքի հետ: Լուսանկարում ինքն ու եղբայրն են'փոքր տարիքում.
«Երկուսով հիմա վերևից ինձ կնայեք ու կհպարտանաք, երևի... ոչինչ հետ չես բերի , ոչ մի ԲԱՆ, ցավոք»,- կից գրել է դերասանուհին: Նշենք, որ Շուշաննայի հայրը ևս մահացած է: