Մայրը պնդում է, որ դպրոցում ուսուցիչը հրել է իր որդուն, որն ընկնելու հետևանքով կոտրել է ոտքը

Մայրը պնդում է, որ դպրոցում ուսուցիչը հրել է իր որդուն, որն ընկնելու հետևանքով կոտրել է ոտքը

Նոյեմբերի 9-ին Արարատի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Մ․ Լ․-ն և հայտնել, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, իրենց գյուղի հիմնական դպրոցում ֆիզկուլտուրայի դասաժամին Հայոց պատմություն առարկան դասավանդող ուսուցիչը՝ Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Հ․ Ե․-ն, ֆուտբոլ խաղալու ժամանակ՝ վազելու ընթացքում, հրել է իր 11-ամյա որդուն, որը վայր է ընկել, ինչի հետևանքով կոտրել է աջ ոտքը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: