Շտապօգնության ավտոմեքենան Առնո Բաբաջանյան փողոցում բախվել է էլեկտրասյանը. վարորդը, բուժքույրն ու բժշկուհին տեղափոխվել են հիվանդանոց © https://shamshyan.com/hy/article/2024/11/07/1272701

Շտապօգնության ավտոմեքենան Առնո Բաբաջանյան փողոցում բախվել է էլեկտրասյանը. վարորդը, բուժքույրն ու բժշկուհին տեղափոխվել են հիվանդանոց © https://shamshyan.com/hy/article/2024/11/07/1272701

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենան Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 72 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մենը' «Արմենիա», 2-ը' «Աստղիկ» բժշկական կենտրոններ:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գոործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակակ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հորամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Դողանյանն ու Սարգիս Պողոսյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավտիսյանի, Արմեն Հովհաննիսյանի և ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել վարորդը՝ Երևանի բնակիչ 46-ամյա Վահե Ա.-ն, իսկ «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել բժշկուհի՝ Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Վերոնիկա Ն.-ն և բուժքույր, Երևանի բնակիչ 26-ամյա Սյուզաննա Խ.-ն:

Քննիչի հանձնարարականով' մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: