Թրամփը Հարիսից առաջ է 5 մլն քվեով

Թրամփը Հարիսից առաջ է 5 մլն քվեով

ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը քվեաթերթիկների շարունակվող հաշվարկի նախնական արդյունքներով առաջ է Քամալա Հարիսից է 5 մլն ձայնով։ Նման տվյալ է հրապարակել Associated Press-ը։

Թրամփն այժմ ունի ավելի քան 58 մլն ձայն, մինչդեռ դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսը ստացել է 53 մլն ձայն։ Չնայած ընդհանուր հաշվարկով ձայների նման առավելությանը՝ նախագահի ընտրությանը հաղթանակը որոշվում է ոչ թե ընտրողների ձայների քանակով, այլև ընտրիչների համակարգով։

Թրամփը, Fox News-ի հաշվարկով, արդեն ունի 232 ընտրիչի, իսկ Հարիսը՝ 198-ի ձայն։ New York Times-ի գնահատմամբ' Թրամփի հաղթանակի հավանականությունը 89 տոկոս է։