Վերջին հրաժեշտը տվեցին Ձորաղբյուրում ողբեգական ավտովթար-հրդեհից մահացած 19-ամյա երիտասարդին   © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2024/11/05/134952

Վերջին հրաժեշտը տվեցին Ձորաղբյուրում ողբեգական ավտովթար-հրդեհից մահացած 19-ամյա երիտասարդին © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2024/11/05/134952

Երեկ վերջին հրաժեշտը տվեցին Ձորաղբյուր գյուղում «Opel» և «ԻԺ» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթար-հրդեհից մահացած՝ Կոտայքի մարզի բնակիչ, 19-ամյա Թաթուլ Ղահրամանյանին։

19-ամյա երիտասարդը վարել էր «Opel» մակնիշի ավտոմեքենան և վթարի նույն օրը՝ հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց, մահացել է։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին խոշոր ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղում՝ Ձորաղբյուրի ամառանոցների Նորավան թաղամասի տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել էին «Opel Astra» և «ԻԺ» մակնիշի ավտոմեքենաները։Բախման հետևանքով «Opel»-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, հայտնվել բնակչի շինության քարե պարսպի տակ և բռնկվել, իսկ «Մոսկվիչը» ամբողջությամբ վերածվել էր մետաղե ջարդոնի, առջևի հատվածը պոկվել ու շպրտվել էր մոտ 60 մետր։