Ռուսաստանը կշարունակի անել ամեն ինչ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու համար. Պուտին

Ռուսաստանը կշարունակի անել ամեն ինչ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու համար. Պուտին

Կշարունակենք օգնություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի վրա աշխատելու, պետական ​​սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործում՝ 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով հայտնի եռակողմ համաձայնագրերին համապատասխան։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա նշել է, որ Ռուսաստանը կշարունակի անել ամեն ինչ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։

Մոսկվայում օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ՌԴ ղեկավարը հաստատել է նաև դեկտեմբերին ԱՊՀ երկրների ղեկավարների հետ հանդիպելու և ապագայի ծրագրերը նախանշելու իր մտադրությունը։