Մեդիանյուզը գրում է․
Դերասան Հայկ Մարությանը Հյուսիսային պողոտայում ակցիա է իրականացնում տրանսպորտի թանկացման դեմ։
Սակայն շատ ավելի ուշագրավ է, որ պետության ու ժողովրդի մասին իբրև թե մտածող Հայկ Մարությանը անշարժ գույք է գնում Չեխիայում, ներդրումներ է անում արտերկրում, իր ներկայացման տոմսերը 20,000 դրամով է վաճառում ժողովրդին։
Հարց է ծագում՝ արդյոք 20,000 դրամով ներկայացման տոմս վաճառող Հայկ Մարությանին չի՞ մտահոգում ժողովրդի սոցիալական վիճակը, ում շահերը իբրև պաշտպանելու համար ակցիա է իրականացնում տրանսպորտի թանկացման դեմ։