Ի՞նչ կապ ունի Լիլիթ Բասյանն Անահիտ Սիմոնյանի վերջին հայտարարությունների հետ. սննդաբանի հրապարակումը

Ի՞նչ կապ ունի Լիլիթ Բասյանն Անահիտ Սիմոնյանի վերջին հայտարարությունների հետ. սննդաբանի հրապարակումը

Անահիտը նախ պատմել էր այն մասին, որ մինչ իր և Հայկոյի ամուսնությունը իր ամենամտերիմ ընկերուհին կապվել էր Հայկոյի հետ։

Երգչուհին նշել էր, որ այդ դավաճանությունն իր համար ծանր էր և աններելի, և ինչպես ասում են՝ պատմությունը կրկնվելու հատկություն ունի և այո, Անահիտը պատմել է, որ երբ Արմանը 3-4 տարեկան էր, նա իմացավ ընկերուհիներից մեկի և Հայկոյի դավաճանության մասին։

Անահիտը նշել էր, որ հանրությունը ճանաչում է այդ կնոջը, ուստի նա անուններ չի տալիս։

StarNews-ը անդրադարձել էր այս թեմային, ու դրանից հետո ողջ համացանցում շրջանառվում էր մեկ անուն՝ Լիլիթ Բասյան։ Սննդաբանը փորձում էր չանդրադառնալ բայց մեկնաբանությունները չէին դադարում և Լիլիթի գրառումը հրապարակվեց քիչ առաջ։

«Իմ դեմքը, երբ լուռ հետևում եմ մարդկանց կոմեդիկ պատմություննեերին, որոնք նրանք հորինում են և իրենց հավատացնում, որ այդ կոմեդիկ սյուժեները ճիշտ են։ Ինչո՞ւ ես սերիալներ չեմ դիտում։ Քանի որ դրանք ձանձրալի են։ Նախընտրում եմ հետևել մարդկանց կոմեդիկ պատմություններին»,-գրել էր Լիլիթը։

Հավելենք, որ այս կարծիքը հանրության շրջանում ձևավորվել է թերևս այն պատճառով, որ Հայկոն ու Անահիտը և Ալեքսանդրն ու Լիլիթը շատ մտերիմ էին, իսկ հետո նրանց մեջ անհասկանալի տարաձայնություն եղավ ընտանիքներն այլևս չէին շփվում, դա էլ բավական չէր նույն շրջանում և´ Անահիտն ու Հայկոն ամուսնալուծվեցին, և´ Ալեքսանդրն ու Լիլիթը։