Մենք վերջերս ենք գլխի ընկել, երբ արձանագրել ենք, որ օրինակ՝ շամպայնը հենց ի սկզբանե ոչ թե խմիչք է եղել, այլ դրանից առաջ նախ ռեգիոնի եւ աշխարհագրական անուն է, եւ նույնն էլ կոնյակը։ Այս մասին Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա է պատճառը, որ մինչեւ այսօր մենք այսպիսի բազմաթիվ խնդիրներ ունենք։ Շատ դեպքերում արտահանման հետ կապված մեր խնդիրները կապվում են նրա հետ, որ շատ երկրներ այս դաշտը եւ շատ հասկացություններ ինստիտուցիոնալ են դարձրել»,- ասաց նա։
Վարչապետը նշեց՝ պետք է ոչ թե աշխատել այն ուղղությամբ, որ փորձենք ինչ-որ մեկին ապացուցել, որ շամպայնը մենք ենք ստեղծել, այլ պետք է արձանագրենք, որ այդպիսի բան ի բնե չէր կարող լինել. «Որովհետեւ շամպայնը փրփրուն գինին է, որ արտադրվում Շամպայն ռեգիոնում աճեցված խաղողից եւ նույնն էլ կոնյակը՝ ռեգիոնի անուն է, որ վերաբերվում այն բրենդին, որը արտադրված է Կոնյակ ռեգիոնում ստացված խաղողից»։