Ընկերուհիս կապվեց Հայկոյի հետ՝ Արմանը 3-4 տարեկան էր… Անահիտ Սիմոնյանը պատմել է դավաճանության մասին

Ընկերուհիս կապվեց Հայկոյի հետ՝ Արմանը 3-4 տարեկան էր… Անահիտ Սիմոնյանը պատմել է դավաճանության մասին

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը վերջին ամիսներին առավել անկեղծ է իր ինստագրամյան էջում։ Անահիտը որոշել է անկեղծորեն պատմել իր կյանքից այնպիսի մանրամասներ, որոնք շոկային են։ Այսօր Անահիտը խոսել է դավաճանության մասին՝ ամուսնու և ընկերուհու կողմից։ Անահիտի հետևորդներից մեկն էլ գրել էր այդպիսի դեպքի մասին, որին երգչուհին պատասխանել էր։

Video Player

«Այո, դա ինձ շատ ծանոթ է։ Երբ քեզ դավաճանում են միանգամից երկու մտերիմ մարդիկ, դա նման է հարվածի, որը երբեք չէիր սպասում:

Ցավալի է գիտակցել, որ նրանք, ովքեր պետք է աջակցեին ու պաշտպանեին, պարզվում է, որ ունակ են դրան։ Սա պարզապես դավաճանություն չէ, դա վստահության ու հիշողությունների ոչնչացում է։ Դուք արժանի չեք նման վերաբերմունքի, դուք արժանի եք լինել նրանց հետ, ովքեր գնահատում են ձեզ և գնահատում են ձեր զգացմունքները: Հիմա ձեր ցավը ցույց է տալիս, որ դուք մեծ սրտով մարդ եք, ունակ՝ անկեղծ վստահության և սիրելու։ Թող սա հիշեցնի, որ նման հատկությունները ձեզ ավելի ուժեղ և իմաստուն են դարձնում, նույնիսկ երբ ինչ-որ մեկը փորձում է արժեզրկել դրանք:Բաց թողեք այդ մարդկանց և թույլ տվեք ձեզ առաջ շարժվել՝ դեպի նոր հնարավորություններ, նոր հարաբերություններ, որտեղ կլինեն միայն ձեզ հարգողները:

Դուք արժանի եք այնպիսի միջավայրի, որտեղ չպետք է կասկածեք որևէ մեկի անկեղծությանը, և տղամարդու, որը կլինի ձեզ աջակցողը և ոչ թե ձեր ցավի աղբյուրը: Հոգ տարեք ձեր մասին և իմացեք, որ ձեզ սպասվում է շատ ավելի լավ բան»։

Այս գրառումից հետո Անահիտը պատմել էր իր պատմությունը։ Նա նշել էր, որ իրեն երկու անգամ դավաճանել են մտերիմ ընկերուհիները։

Առաջին անգամ, երբ Անահիտն ու Հայկոն պատրաստվում էին իրենց նշանադրությանը, երկրորդ անգամ արդեն պատմությունը կրկնվել է, երբ զույգի որդին արդեն 3-4 տարեկան էր։

Անահիտը անուններ չի նշել՝ հայտնելով, որ հանրությունը ճանաչում է այդ կանանց։