Կատվին դաժան տանջանքների ենթարկած Մարզպետ Գրիգորյանը ձերբակալված է

Կատվին դաժան տանջանքների ենթարկած Մարզպետ Գրիգորյանը ձերբակալված է

Համացանցում տարածվել էր մի տեսանյութ, թե ինչպես է մի տղամարդ տանջում կատվին: Սույն տղամարդը տեսանյութը հրապարակել էր համացանցում: 

MediaHub-ին ՆԳՆ-ից հայտնեցին հետևյալը. «ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները հայտնաբերել և կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցույց տալու կասկածանքով ձերբակալել են Արարատի մարզի Ավշար համայնքի 53-ամյա բնակչին»:

Նշենք, որ ըստ տարածված տեսանյութի՝ խոսքը Ավշար գյուղի բնակիչ Մարզպետ Գրիգորյանի մասին է:

Ի դեպ, դաժան կադրեր պարունակող տեսանյութն արդեն հեռացվել է: