Ըստ «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքի տվյալների՝ 2023 թվականի ընթացքում կյանքում առաջին անգամ հաստատված հոգեկան խանգարման ախտորոշմամբ պացիենտների թիվը եղել է 2989։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ 0-14 տարեկան անձանց շրջանում այդ թիվը կազմել է 391։
15-17 տարեկանների շրջանում հոգեկան խանգարման ախտորոշում հայտնաբերվել է 90 անձի մոտ։
648 անձ եղել է 18-19 տարեկանների շրջանում։
Հոգեկան խանգարման ախտորոշմամբ պացիենտների ամենամեծ թիվը գրանցվել է 20-39 տարիքային խմբում՝ 920 անձ։
40-64 տարեկանների շրջանում՝ 548 պացիենտ, 65 և ավելի տարիքայինների մոտ՝ 392 անձ։
Հիվանդությունների ցանկը՝ աղյուսակում։