Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նատալի Սինորյանը գրում է․
Ինձ էին դիմել Վանցյան փողոցի բնակիչները՝ փողոցի արտաքին լուսավորության խնդրանքով:
90-ական թվականներից ի վեր փողոցը զրկված է եղել արտաքին լուսավորությունից:
Որպես Երևան քաղաքի ավագանու անդամ դիմեցի«ԵՐՔԱՂԼՈՒՅՍ» փակ բաժնետիրական ընկերություն տնօրինությանը:
Արդեն այսօր փողոցի երկայնքով 16 լուսատուները աշխատում են: