Պարզվել է երեկ Իջևան-Երևան երթուղու «ГАЗель»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարից մահացածների և վիրավորների ինքնությունը

Պարզվել է երեկ Իջևան-Երևան երթուղու «ГАЗель»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարից մահացածների և վիրավորների ինքնությունը

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորների և մարդատար «ГАЗель»-ի վարորդի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Իջևան-Երևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վարել է Երևանի բնակիչ 67-ամյա Հակոբ Թումանյանը Video Player Վթարի հետևանքով ՌԴ քաղաքացի 45-ամյա Հակոբ Բեգունցը տեղում մահացել էր, իսկ ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչ 15-ամյա Սամվել Մ.-ն և Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Մայա Ավանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ վարորդ Հ. Թումանյանն ու մյուս ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչ 73-ամյա Մարտունի Ավետիսյանը, Կոտայքի մարզի բնակիչ 57-ամյա Վալերիկ Քոչարյանը, Տավուշի մարզի բնակիչ 69-ամյա Յուրի Ավետիսյանը, Արցախի Հանրապետության քաղաքացի 39-ամյա Դիանա Բարսեղյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ինչպես նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 52-ամյա Վարդուհի Ադամյանի դին։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 9-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում մարդատար «ГАЗель» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ շրջվելով բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:   Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին մի մասը՝ Աբովյանի, մի մասը՝ Երևանի տարբեր բժշկական կենտրոններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «ГАЗель»-ը սպասարկում է Իջևան-Երևան միջհամայնքնային երթուղին: ինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: