Անի Երանյանը խոսել է հղիության լուրերի մասին.

Անի Երանյանը խոսել է հղիության լուրերի մասին.

Վերջին օրերին մամուլում լուրեր էին պտտվում՝ հետևյալ վերտառությամբ.

«Մեծ սկանկալ Նաիրի բժշկական կենտրոնի դիմաց. Անի Երանյանի հղիության լուրերի պատճառով բռնկվել է վեճ»։

Դերասանուհին էլ անտարբեր չէր մնացել այս ստահոդ լուրերի նկատմամբ ու գրել էր.

 

«Ինչքան մեծ երևակայություն ունեք դուք բայց։ Գոնե հաշվի առեք, որ Երևանում չեմ այս պահին, մի քիչ խելքին մոտ բաներ հորինեք գոնե։ Կրկին ասումա։ Որ ամեն անգամ մո էշություն հորինեք հաստատ կլինի կրկին»։

 

Նշենք, որ դեռ տարիներ  առաջ հարցազրուրցներից մեկում խոսելով իր այդ ժամանակվա հոգեվիճակիև տրամադրվածության մասին, Անին ասել էր.

 

«Ես շնորհակալ եմ Աստծուն նրա համար, ինչ ինձ տվել է: Ես երջանիկ եմ իմ մասնագիտության մեջ: Ամեն մեկին չի տրվում այդ բախտը: Ես դրա համար իրոք մատս մատիս չեմ տվել: Իմ առաջ դռները բացվել են, ու ես վախենում եմ սխալ արտահայտվել... Անգամ, երբ մենակ եմ լինում ու շատ հոգնած, վախենում եմ ինքս ինձ մոտ նման միտք բարձրաձայնել, որպեսզի դա  ինձանից չխլվի: Եթե դա չլինի, ես կարող է գժվեմ: Ուրիշ բան է, երբ գիտեմ, որ դա կա, բայց ես հիմա չեմ  զբաղվում, բայց երբ իմանամ, որ չկա, շատ ծանր կտանեմ»։