Մոսկվայում 78 տարեկան հասակում մահացել է կոմպոզիտոր, երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը, այս մասին լրատվամիջոցներին հայտնել է նրա կինը՝ Իրինա Դոբրինինան։
Երգիչը մահացել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում, ուր տեղափոխվել էր նախօրեին, ուղեղի կաթվածից հետո։ Վերջին անգամ նա Հայաստանում եղել է 12 տարի առաջ' 2012 թ-ին։