Սուքիասյանն առաջարկեց որպես արդյունավետ միջոց՝ թունելներ կառուցել. տեսանյութ

Սուքիասյանն առաջարկեց որպես արդյունավետ միջոց՝ թունելներ կառուցել. տեսանյութ

Ազգային ժողովի ութերորդ գումարման 8-րդ նստաշրջանի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին:

Նա մասնավորապես փորձեց ճշտել, թե կա հաշվարկ, թե լույսերը լեդով փոխարինելով ինչքան կտնտեսեն և այդ տնտեսող գումարը ինչ արդյունք կտա մեզ: Մյուս հարցը վերաբերում է ջրի կորուստներին, թե արդյոք որ ուղղությամբ են դրանք լինում' դեպի Երևան եկող ջրատարից, թե՞ երբ սկսում է բժանվել: Հարցին ի պատասխան' Տերտերյանը նշեց, որ ջրի կորուստները լինում են ներբնակավայրային ցանցերում:

Սուքիասյանը առաջարկեց նաև կառուցել 1.40 բարձրությամբ թունելներ և կոմունիկացիաներն իրականացնել այդ ձևով, որովհետև «ՀՀ-ն ցեմենտ է արտադրում, քարը կա»: «Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենարդյունավետ տարբերակն է»,- նշեց Սուքիասյանը: