FlyOne Armenian ավիաընկերությունը միայն 2024թ․ հոկտեմբերի 1-ից 10-ը առաջարկում է ավիատոմսեր՝ սկսած 19 եվրոյին համարժեք ՀՀ դրամից: Այս մասին հաղորդագրություն է տարածել FlyOne Armenian ավիաընկերությունը։
Ավիաընկերությունը ներկայում իրականացնում է չվերթեր Ռուսաստանի Դաշնության՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի և Միներալնիե Վոդի քաղաքներ, եվրոպական՝ Փարիզ, Նիցցա, Միլան, Բարսելոնա, Դյուսելդորֆ և Լառնակա քաղաքներ, Մերձավոր Արևելքի՝ Դուբայ և Թել Ավիվ քաղաքներ: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Վրաստանը, Թուրքիան և Մոլդովան:
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում:
Ակցիայի պայմանները.
Ուղղություններ. FlyOne Armenian-ի բոլոր ուղղությունները, բացառությամբ Դուբայ, Շարմ էլ Շեյխ և Հուրգադա։
Գնիջեցման ժամկետը՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ից 10-ը։
Ճանապարհորդության ժամկետը՝ 2024 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2025 թվականի մարտի 29-ը' բացառությամբ տոների' տեղերի առկայության դեպքում։
Զեղչը գործում է միայն տոմսի գնի համար, լրացուցիչ ծառայություններն ու ադմինիստրատիվ ծախսերը ներառված չեն ակցիայի շրջանակներում։