Հասմիկ Կարապետյանը խոսել է ամուսնալուծության լուրերի մասին.

Հասմիկ Կարապետյանը խոսել է ամուսնալուծության լուրերի մասին.

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը հյուրընկալվել էր 24 TV-ի ու զրույցի ընթացքում խոսել նաև անձնական թեմաների, ամուսնալուծուլյան լուրերի ու Հայկոյի մասին։ StarNews-ը ներկայացնում է հետաքրքիր հատվածները։

 

 

Հասմիկը արդեն տևական ժամանակ է, որ երեխաների հետ գտնվում է Հայաստանում, իսկ ամուսինը՝ Շանթը, Կանադայում։

 

Այս իրավիճակը խոսակցություններ էր հրահրել, որ, միգուցե, երգչուհին բաժանվել է սակայն դեռևս չի բարձրաձայնում այդ մասին։ Թեմային անդրադառնալով՝ խոսքի սկզբում Հասմիկը դիմել էր ամուսնուն.

 

«Ա՛յ, Շանթ ջան, ես որ ասում եմ երեխաների հետ ավելի շատ երևա այստեղ-այնտեղ»,- ապա հավելել էր.

«Հիմնականում ես եմ երեխաների հետ լինում և ինստագրամյան իմ հետևորդների խնդրանքով երեխաների հետ շատ սթորիներ եմ թողարկում։ Հնարավոր էր, որ ստեղծվեր այդպիսի տպավորություն, ես ընկերուհիներիս միշտ ասում եմ, հիմա նույնիսկ կարող է տպավորություն ստեղծվել, որ ես միայնակ մայր եմ, հանրությունն էլ է այդպես մտածում։ Սիրելինե՛րս, մենք մոտ 10 տարի ապրում ենք Հայաստանում՝ Երևան քաղաքում։ Բացակայել ենք հայրենիքից միայն ամուսնուս աշխատանքի բերումով, Կանադայում ապրել ենք 6 ամիս։ Սա զուտ հասարակության ֆանտազիայի թռիչքն է»։

Զրույցի ընթացքում երգչուհին չէր ցանկանում անդրադառնալ նաև երջանկահիշատակ Հայկոյից բաժանվելու թեմային՝ նշելով, որ բազմիցս խոսել է այդ մասին։ Այնուամենայնիվ, նա ընդգծել էր.

 

«Հարգանքից ելնելով մի մարդու հանդեպ, ով շատ տաղանդավոր էր, և իմ կարծիքով դեռ շատ կապրի, որովհետև մեծ ամագ է թողել երգարվեստում, ես փակում եմ այս թեման։ Արդեն նույնիսկ ամոթ է խոսել այս մասին»։

 

Անդրադառնալով տարիներ առաջ հնչեցրած իր մտքին, թե՝ «լավ տղամարդու կողքից կինը չի հեռանում», Հասմիկը շեշտել էր.

«Դա ոչինչ չէր նշանակում, ես ասել եմ մի բան, կարծիք, որը ես չեմ հորինել, բայց ես համամիտ եմ և նույն կարող եմ ասել, որ լավ կնոջ կողքից երբեք տղամարդը չի հեռանում։ Սա շատ հարաբերական թեմա է, և ունի իրավիճակներ, որոնք տարբեր են։ Եթե ես հնարավորություն ունենայի տեսնել Հայկոյին՝ կասեի՝ շնորհակալ եմ, որովհետև ինքը իմ առաջին ուսուցիչն է եղել անձնական դաշտում և տվել է հնարավորություն հենց մեր բաժանումով կայանալ, դառնալ ինքնուրույն, իմաստանալ, անցնել ճանապարհ, որի մասին ինքս պատկերացում չունեի, որ կկարողանամ, ինքս ինձ լավ ճանաչեցի և ես շնորհակալ եմ իրեն, որ ինքը ցույց տվեց, թե ես ինչքան ուժեղ կին եմ։ Եթե ինքը չլիներ իմ կյանքում, ես, գուցե, մնայի ինչ-որ մակարդակի վրա և չաճեի, դրա համար ես իրեն շատ շնորհակալ եմ»-, նշել էր երգչուհին։