Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի արվարձանում գտնվող գազալցակայանում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 13-ի, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
«Դաղստանում ևս մեկ մահացած մարդ է հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Դաղստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր 12 մահվան մասին։ Գազալցակայանի շենքի փլատակների տակ ավելի ուշ հայտնաբերվել է ևս մեկ դի:
Դաղստանում սգո օր է հայտարարվել: