ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չորեքշաբթի՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահի թեկնածուների բանավեճի ժամանակ Վլադիմիր Պուտինի հիշատակումը։
Կրեմլի պաշտոնյայի խոսքով՝ ամերիկացի քաղաքական գործիչները ռուս առաջնորդի ազգանունն օգտագործում են «որպես ԱՄՆ-ի ներքաղաքական պայքարի գործիքներից մեկը»։
«Մեզ դա իսկապես դուր չի գալիս, և մենք դեռ հույս ունենք, որ նրանք հանգիստ կթողնեն մեր նախագահի անունը»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ նախընտրական բանավեճի ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը վեց անգամ հիշատակել է նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ տասը անգամ՝ հենց Ռուսաստանին։
Հարրիսն իր հերթին ասել է, որ Պուտինը «ճաշի համար կուտի Թրամփին»։