Սեպտեմբերի 5-ին Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել։
Ժամը 15։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացվել, որ «ձախ բազկի առաջնային շրջանի և ձախ ձեռքի առաջին մատի կողմնային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ «Միքայելյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 38-ամյա Ռուբեն Ղ․-ն, որը հայտնել՝ Մինաս Ավետիսյան 4 փողոցի 12 հասցեում քեռին դանակահարել է, իսկ ժամը 15։30-ի սահմաններում «աջ ազդրի և կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Երևան» բժշկական կենտրոն է ընդունվել Երևանի բնակիչ 60-ամյա Սամվել Մ․-ն, որը հայտնել է՝ վնասվածքները ստացել է նշված հասցեում դանակահարության հետևանքով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մեկնել է ոստիկանության խումբը:
Տեղում ոստիկաները պարզել են, որ Ռուբեն Ղ․-ին վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ է հասցրել Սամվել Մ․-ն՝ պատճառելով նշված վնասվածքները, ինչպես նաև նույն վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ է ստացել Սամվել Մ․-ն: Վերջինս էլ նույն վիճաբանության ընթացքում Ռուբեն Ղ․-ին երկու-երեք անգամ ձեռքով հարվածել, ապա նրա ձեռքից վերցրել է դանակը և հարվածել իր աջ ոտքին և աջ կողային հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։