Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Ըստ տեղեկությունների նա զինված է։
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում ոստիկանությունը խնդրում է անմիջապես զանգահարել ՆԳՆ ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարին։
Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին, որ Արմավիրի մարզում ոստիկանության ծառայող է մահացել, կա վիրավոր։
Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։
Ըստ նախնական տվյալների՝ շուրջ մեկ ժամ առաջ, նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։