Ալեն Դելոնի կտակը իր ժառանգներին. հայտնի են մանրամասներ

Ալեն Դելոնի կտակը իր ժառանգներին. հայտնի են մանրամասներ

Ալեն Դելոնի կտակը իր ժառանգներին. հայտնի են մանրամասներ Սիրված ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը կտակ է թողել իր երկու որդիներին ու դստերը։ Այս մասին հայտնում է Le Figaro թերթը։ Անցյալ շաբաթ նոտարը Շվեյցարիայից ուղարկել է կտակը։

Չորս էջանոց փաստաթուղթը մանրամասնում է նրա ունեցվածքի բաշխումը: Շվեյցարական օրենսդրության համաձայն՝ ժառանգները 30 օր ունեն կտակը վիճարկելու համար: Ավելի վաղ Closer ամսագիրը հայտնել էր, որ դերասանի դուստրը՝ Անուշկա Դելոնը, կստանա ժառանգության կեսը՝ գնահատված 150 մլն եվրո։ Մնացած 75 միլիոն եվրոն կբաժանվի որդիների՝ Էնթոնիի և Ալեն-Ֆաբիենի միջև։ Էնթոնին ավելի վաղ հաստատել էր, որ գույքի բաժանումը նախապես համաձայնեցված է եղել, և ժառանգներից ոչ մեկը մտադիր չէ վիճարկել այն։

Դելոնը, ֆրանսիական մշակույթի վերջերս մահացած գործիչների համեմատությամբ, ամենանշանակալի ունեցվածքն է թողել իր ժառանգներին. Ժան-Պոլ Բելմոնդոյի թողած ժառանգությունը գնահատվել է շուրջ 10 միլիոն եվրո, մինչդեռ ռոք երգիչ Ջոնի Հոլիդեյը կտակել է մոտավորապես 40 միլիոն եվրո:

Ալեն Դելոնը մահացել է օգոստոսի 18-ին 88 տարեկան հասակում Օռլեանի մոտ գտնվող Սուլս կոմունայի իր կալվածքում։ Դերասանի մասնակցությամբ ֆիլմերը դիտել են առնվազն 135 միլիոն կինոդիտողներ։ Միայն 2015 թվականին նրա եկամուտները կազմել են ավելի քան 80 միլիոն եվրո։ Բացի հաջողակ կինոկարիերայից, նա ռեստորանների ցանցի, ֆուտբոլային ակումբի և նորաձև հագուստի ու օծանելիքի մի քանի բրենդների սեփականատեր էր։