Առավոտից աշխատասենյակներում մի քանի ժամ կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է «Ազատության» տեղեկությունները։ Նշել են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում են եղել ձերբակալությունները՝ առանց մանրամասների։
«Ազատությանը» հայտնի է միայն, որ ձերբակալված պաշտոնյաները կասկածվում են ապօրինի շինարարական թույլտվությունների տրամադրման համար։ Սա Հակակոռուպցիոնից դեռևս հրաժարվել են մեկնաբանել։