ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներում շրջանառվող՝ դաշնակցության հետ կապված շրջբերականին:
«Հիմա դաշնակները, ՀՀ անկախությանը դեմ լինելով, կո՞ղմ են, թե՞ կողմ լինելով՝ դեմ են: Էրթամ ձեզի համար շրջաբերական բերեմ․․․:
ՀՀ անկախությունը զիջելու մասին դաշնակների հայտնի շրջաբերականի հրապարակումից հետո նույն դաշնակները վերջին երեսպաշտի նման, բնականաբար, կշարունակեն ելույթներ ունենալ ազգային վեհ արժեքներից, հայրենասիրությունից, հայրենիքի փրկությունից։
Ու չնայած պաթոսախեղդ ելույթներին՝ փաստացի պատրաստ են ՀՀ պետականությունը զոհաբերել, ՀՅԴ շրջաբերականը վկա»,- գրել է նա: