«Արարատ»՝ նոր որակ, նոր ոճ. Սուքիասյանների ընտանիքի հերթական խոշոր ներդրումը

«Արարատ»՝ նոր որակ, նոր ոճ. Սուքիասյանների ընտանիքի հերթական խոշոր ներդրումը

Սուքիասյանների ընտանիքը շարունակում է Հայաստանում զարգացնել բիզնեսը և նորանոր ներդրումներ կատարել:

Այս անգամ նորամուծությունը հայաստանյան ջրարտադրության ոլորտում է. «Արարատ» ապրանքանիշի ջրերը այսուհետ կարելի է վայելել նոր՝ ալյումինե տարաներով, ինչը մեր հայրենիքի սառնորակ ջուրը էլ ավելի գրավիչ է դարձնում զբոսաշրջիկներին:

Ջրի՝ այսպիսի ներկայացման համար հսկայածավալ ներդրումներ են կատարվել: Շշի՝ «Լաքշրի» ոճին հատուկ հումքը, նրբաճաշակ դիզայնը նոր խոսք է այդ ոլորտում: Ջրի մատուցման նման մոտեցումը հատուկ է արտասահմայան զարգացած երկրների լավագույն և հյուրանոցներին, ռեստորաներին, և այս նորամուծությունը թույլ է տալիս մեր հայրենիք այցելող զբոսաշրջիկներին բարձր կարծիք ձևավորել Հայաստանի մասին որպես զարգացող, գեղեցիկը գնահատող երկիր:

 

Հայաստանի ջուրն իր համով , բաղադրությամբ և սառնությամբ մեր երկրի հարստությունն է, այսպես ասած՝ այցեքարտը

 բրենդը, և շատ կարևոր է այն ավելի տպավորիչ դարձնել Հայաստան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար:

 

 

Գազավորված ջրի սիրահարները կարող են ըմբոշխնել կարմիր, իսկ սովորական ջուր նախընտրողները՝ կապույտ շշով ջուրը: