Ծովափնյա խրախճանքներ Հունաստանում․ Հայտնի գործարարի ծնունդը «օրհնել» է Գարեգին Բ-ի եղբայրը` Եզրասը

Ծովափնյա խրախճանքներ Հունաստանում․ Հայտնի գործարարի ծնունդը «օրհնել» է Գարեգին Բ-ի եղբայրը` Եզրասը

Երեկ Աթենքում Ռուսաստանում հայտնի գործարար Արթուր Վարժապետյանը «Աստիր Պալաս» թանկարժեք ծովափնյա հյուրանոցում նշել է իր ծննդյան 55-ամյակը։ Նախնական տեղեկություններով, ռուսաստանցի գործարարը մի քանի միլիոն դոլար է ծախսել իր ծննդյան տարեդարձի միջոցառումը կազմակերպելու համար։

Միջոցառմանը ներկա են եղել շուրջ 250 հրավիրյալներ, այդ թվում՝ Գարեգին Բ-ի եղբայրը Մոսկվայից' Եզրասը, Սամվել Ալեքսանյանը ՀՀ-ից, ՌԴ֊ում ՀՀ նախկին դեսպան Վարդան Տողանյանը, Հունաստանում նախկին դեսպան Ֆադիկը (Ֆադեյ Չարչօղլյանը)։ Միջոցառմանը բարձր տրամադրությունն ապահովել են տասնյակից ավելի երգիչներ-երգչուհիներ Հայաստանից և Ռուսաստանից։

medianews