Էլինա Ավանեսյանը ստացել է հայկական անձնագիր

Էլինա Ավանեսյանը ստացել է հայկական անձնագիր

Աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը ստացել է հայկական անձնագիր ու դարձել Հայաստանի քաղաքացի։ Անձնագրի հանձնման արարողությունը կայացել է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունում, հաղորդում է դեսպանատան մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ 21-ամյա թենիսիստուհին հայտնել էր, որ Հայաստանն առաջին անգամ կներկայացնի ԱՄՆ-ում օգոստոսի 11-ին մեկնարկելիք Cincinnati Open մրցաշարում։

Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում ծնված Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակի թարմացումից հետո պահպանել է 58-րդ տեղը։ Նա շուրջ 3 տարի է՝ բնակվում է Բարսելոնայում և մինչև այս ներկայացնում էր Ռուսաստանը։

Հիշեցնենք, որ վերջերս Ավանեսյանն առաջին անգամ հասել էր WTA-250 շարքի մրցաշարի եզրափակիչ։