Փրկարարները հայտնաբերել են Աղստև գետում ջրահեղձ եղած երկրորդ քաղաքացուն

Փրկարարները հայտնաբերել են Աղստև գետում ջրահեղձ եղած երկրորդ քաղաքացուն

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում որոնողական աշխատանքներն ավարտվել են․ փրկարարները հայտնաբերել են քաղաքացու դին։

«Երկօրյա որոնողական աշխատանքների արդյունքում օգոստոսի 7-ին, ժամը 07։10-ին փրկարարները ջրահեղձման վայրից մոտ 600 մ հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերել են Ա․ Բ․-ի դին (ծնված 1990 թ.) և դուրս բերել ափ»,- տեղեկացնում են Փրկարար ծառայությունից։