Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը պարտվեց կիսաեզրափակչում ճապոնացի Կուսակա Նաոյի հետ գոտեմարտը և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ Ամոյանը հաղթանակով էր մեկնարկել Փարիզ-2024-ում:
8-0 հաշվով Ամոյանը հաղթել էր Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յոնի Սարկինեին:
Եզրափակիչները կկայանան օգոստոսի 7-ին: