Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը հայկական մեդիայում և սոցիալական էջերում առանձնանում է իր տեսակով և գործունեությամբ։
Լիլիթը մոտիվացնող հոլովակներից բացի իր ինստագրամյան էջում պատմում է նաև իր առորյայի, երեխաների հետ անցկացրած ժամանակի և աշխատանքի մասին։
Երեկ Լիլիթը նախ բարի լույս էր մաղթել հետևորդներին ու հայտնել օրվա անելիքները, սակայն հոլովակից շատ չանցած Լիլիթը կիսվել է տհաճ միջադեպով։
Հաղորդավարուհին մեքենան հարվածել էր կայանված, մեկ այլ մեքենայի։
«Երկուշաբթին հաջող չի սկսվել»., լուսանկարին կից գրել էր Լինիթն ու հետո պատմել թե իրականում ինչ է պատահել։
Նշենք, որ հաղորդավարուհու հետ եղել են նաև երեխաները։ հարվածը եղել է թույլ և վթարից ոչ ոք չի տուժել։