Օգոստոսին Էստոնիան լիարժեք մաքսային հսկողություն կսահմանի Ռուսաստանի հետ սահմանին

Օգոստոսին Էստոնիան լիարժեք մաքսային հսկողություն կսահմանի Ռուսաստանի հետ սահմանին

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան հայտարարել է, որ օգոստոսի 8-ից Էստոնիան լիարժեք մաքսային հսկողություն կսահմանի Ռուսաստանի հետ սահմանին, որպեսզի ավելի հստակ երաշխավորեն, որ չեն լիցքավորում ռուսական ռազմական մեքենան կամ չեն օգնում ագրեսորին խուսափել պատժամիջոցներից:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի օգնենք Ուկրաինային հաղթել և բարձրացնենք պատերազմի գինը Ռուսաստանի համար»,- նշել է նա։