Արտակարգ դեպք

Արտակարգ դեպք

Այսօր՝ հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Մանթաշ գյուղի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզային փրկարարական վարչության թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

 

Մինչ հրշեջների ժամանումը՝ նշված գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում կայանված, Արթուր Պողոսյանին պատկանող, սակայն չշահագործվող «ԳԱԶ 3110» մակնիշի, առանց շարժիչի ու համարանիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:

 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

 

Պարզվել է, որ այրվել են ավտոմեքենայի թափքը և սրահը՝ ամբողջությամբ:

 

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով։