Ռեստորանի հարևանությամբ գտնվող շինությունում հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի են հեռվից

Ռեստորանի հարևանությամբ գտնվող շինությունում հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի են հեռվից

Հուլիսի 31-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

 

Ժամը 13:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնաշեն բնակավայրի «Մեր երկիր» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող շինությունում հրդեհ է բռնկվել:

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Հրդեհի պատճառը պարզվում է: