Երևանում ոստիկանական «Գազել»-ը վրաերթի է ենթարկել անչափահասի

Երևանում ոստիկանական «Գազել»-ը վրաերթի է ենթարկել անչափահասի

Հուլիսի 31-ի առավոտյան, ժամը 9․35-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ ժամը 9․20-ին «ԳԱԶ-3131» մակնիշի մեքենայի վարորդը Արշակունայց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում՝ հետիոտնային անցումի վրա, վրաերթի է ենթարկել էլեկտրական ինքնագլորով ընթացող քաղաքացուն։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ահազանգը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին և Պարեկային ծառայություն: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Նշենք, որ «ԳԱԶ-3131»-ը հաշվառված է ՆԳՆ ոստիկանության զորքերի հաշվեկշռում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: