Սյունիքում մեքենան ընկել է ձորը․ կա 2 զոհ, 1 ծայրահեղ ծանր վիրավոր, բոլորը՝ նույն ընտանիքի անդամներ

Սյունիքում մեքենան ընկել է ձորը․ կա 2 զոհ, 1 ծայրահեղ ծանր վիրավոր, բոլորը՝ նույն ընտանիքի անդամներ

Հուլիսի 31-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 08։40-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սպանդարյան գյուղի կամրջի մոտակայքում, ժողովրդին հայտնի «Բոչկի ձոր» կոչվող վայրում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի 100 մետր շրջվելով՝ հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։

Փրկարաներն ու պարեկները որոնողական աշխատանքներ են կատարում, քանի որ դեպքի վայրում տեղեկություններ են ստացվել, որ ևս 1 հոգի եղել է ավտոմեքենայում։

Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Մահացածները ու վիրավորն ընտանիքի անդամներ են։