Telegram-ի հիմնադիր Դուրովը 100 երեխա ունի աշխարհի 12 երկրում

Telegram-ի հիմնադիր Դուրովը 100 երեխա ունի աշխարհի 12 երկրում

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն իր բլոգում նշել է, որ 12 երկրներում ծնված հարյուրից ավելի երեխաների կենսաբանական հայրն է։

«Ինձ հենց նոր ասացին, որ 100-ից ավելի կենսաբանական երեխա ունեմ։ Ինչպե՞ս է դա հնարավոր մի տղայի համար, որը երբեք ամուսնացած չի եղել և նախընտրում է միայնակ ապրել»,- զարմանքով ասել է ձեռներեցը:

Իր Telegram ալիքում ձեռնարկատերը պատմել է, որ 15 տարի առաջ ընկերոջ խնդրանքով դարձել է գենետիկ նյութի դոնոր։ Կլինիկան նրան տեղեկացրել է որակյալ դոնոր նյութի պակասի մասին և խրախուսել նրան ավելի հաճախ մասնակցել նման միջոցառումներին՝ օգնելու կարիքավոր զույգերին:

Դուրովը նաեւ ասել է, որ պատրաստ է հրապարակել իր ԴՆԹ կոդը, որպեսզի իր երեխաները հետագայում հեշտությամբ գտնեն միմյանց։ Բացի այդ, Telegram-ի հիմնադիրը մտադիր է հանրահռչակել գենետիկ նվիրատվության գաղափարը, որպեսզի վերարտադրողական խնդիրներ ունեցող ընտանիքները երեխաներ ունենալու ավելի շատ հնարավորություններ ունենան։