Ովքեր ավելի շատ են օգտվում տրանսպորտից, նրանց համար միգուցե ավելի էժան լինի տրանսպորտի գինը. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

Ովքեր ավելի շատ են օգտվում տրանսպորտից, նրանց համար միգուցե ավելի էժան լինի տրանսպորտի գինը. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

Մենք ուզում ենք, որ ամբողջական համակարգը պատրաստ լինի, որ վստահ լինենք ամենը աշխատում  է, բոլոր խնդիրները լուծված են  և հունվարի մեկից նոր համակարգը ներդրվի:  Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝  անդրադառնալով տրանսպորտի միասնական համակարգին:

Ինչ վերաբերում է տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը, նա ասաց. «Համակարգը ամբողջապես նոր տրամաբանություն ունի և այն մարդիկ, ովքեր ավելի շատ են օգտվում տրանսպորտից, նրանց համար միգուցե ավելի էժան լինի տրանսպորտը, ովքեր որ ավելի նվազ քանակով են օգտվում տրանսպորտից, նրանց համար մի փոքր թանկ կարող է լինել»:

Նա վստահություն հայտնեց, որ միասնական տոմսային համակարգով էական բարեփոխում է լինելու: