Երգչուհի Լիլիթ Կարապետյանը 2000-ականներին ամենասիրված հայ երգչուհին էր: Մինչ այսօր երգչուհին ունի իր երկրպագուների բանակը, ում համար ոչ շատ հաճախ, բայց ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս նոր երգերով:
Այս անգամ երգչուհին մասնակցել է «Շըփ Թըփ» հաղորդմանն ու արագ պատասխանել մի քանի հարցի: Մեր աչքից չի վրիպել այն հարցի պատասխանը, որտեղ երգչուհին նշում է, որ եթե ինքը տղամարդ լիներ, ապա կամուսնանար Լիլիթ Կարապետյանի հետ:
Երգչուհու խոսքով'իր համար ամենասեքսուալ ձայնը հենց իրենն է: Հաղորդման շրջանակներում երգչուհին խոստովանել է, որ 1 միլիոն դոլարի դիմաց քաղաքում մերկ կվազեր:Լիլիթը նաև խոստովանել է, որ ինքն իր մարմնի վրա ամենաշատը սիրում է իր «կլորը»: