«Ford Transit»-ում պայթյուն է տեղի ունեցել՝ կրակի բռնկումով. կա վիրավոր

«Ford Transit»-ում պայթյուն է տեղի ունեցել՝ կրակի բռնկումով. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի պողոտայի թիվ 55 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով:

Shamshyan.com-ի տեղեկություններով, նմանատիպ ահազանգ ստացվել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կենտրոնի բաժնի հերթապահ խումբը: