Ուջան գյուղի մոտակայքում մեքենան բախվել է արգելապատնեշին. կա զոհ և տուժած

Ուջան գյուղի մոտակայքում մեքենան բախվել է արգելապատնեշին. կա զոհ և տուժած

Հուլիսի 8-ին' ժամը 23:47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Vaz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1989 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, իսկ ուղևոր Ա. Ա.-ն տեղում մահացել է: Փրկարարները Ա. Ա.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնությանը և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը: