Շատ մեծ կnնֆլիկտ է եղել, տարիներով չենք բարևել իրար. Արմինկան՝ Էմմիի ու Նադեժդա Սարգսյանի մասին

Շատ մեծ կnնֆլիկտ է եղել, տարիներով չենք բարևել իրար. Արմինկան՝ Էմմիի ու Նադեժդա Սարգսյանի մասին

Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարի հերթական հյուրն էր դարձել երգչուհի Արմինկան, ով իր խոսքում անդրադարձել էր նաև Նադեժդա Սարգսյանի հետ ունեցած կոնֆլիկտին ու Երգի պետական թատրոնի հետ մրցակցությանը։ StarNews-ը ներկայացնում է հետաքրքիր հատվածները։

 

 

«Ես երբեք չեմ եղել Երգի թատրոնում։ Հավաքական համերգներ շատ էին լինում այն ժամանակ, բայց ինձ ոչ մի անգամ չէր եղել առիթ, որպեսզի ես գայի։ Առաջին անգամ առաջարկ եղավ, երբ Քրիստինե Պեպելյանը ինձ զանգեց։ Ասացին՝ կարող ենք ինչ-որ մի պրոյեկտ անել Լոս Անջելեսի հայության համար։

 

Ես էլ փորձ ունեի ու համաձայնեցի։ Նադյան ուներ ֆանտաստիկ կարողություն՝ տալու իր բեմական բոլոր հմտությունները։ Ինձ որ ասում էին արդեն ժամանակն է՝ դուրս արի, ասում էի՝ ես դեռ բան ունեմ Նադյայից վերցնելու։

 

Նադյան արտիստ էր առաջին հերթին՝ նվիրյալ ու պրոֆեսիոնալ։ Ես միշտ ասում եմ՝ հաջողակ եմ եղել, որ անցել եմ այդ դպրոցը։ Մրցակցություն կար Նադյայի ու Գրիգորիչի դպրոցների միջև, դա ղեկավարներից էր գալիս։ Մենք շատ համերաշխ կոլեկտիվ ենք եղել։ Իհա՛րկե եղել են անհամաձայնություններ ու բախումներ, եղել է շատ մեծ կոնֆլիկտ, որ մենք տարիներով հետո իրար անգամ չենք բարևել։

 

Մենք պիկի վրա էինք ու քանդեց ինքը խումբը, երևի արդեն հերթը Էմկայի անհատական կարիերայինն էր ու ինքը մեզ կամաց-կամաց քանդեց, միանգամից չարեց։

 

Համեց երաժիշտներին, սկսեցինք մինուսներով երգել, որ մենք սովոր չէինք, տղաներին կրճատեց, հետո ասաց՝ երգչուհիներին պետք է կրճատեմ»։