Ինչպես է Երևանում ընկել վերամբարձ կռունկը, որի հետևանքով մարդ է մահացել. տեսանյութ

Ինչպես է Երևանում ընկել վերամբարձ կռունկը, որի հետևանքով մարդ է մահացել. տեսանյութ

Հուլիսի 5-ին հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում' կառուցվող էլիտար շենքի բակում։

Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում, ժողովրդին հայտնի խորհրդային տարիներից «Ձյունիկ սառնարան» անունը ստացած տարածքում կառուցվող էլիտար շենքի բակում վերամբարձ կռունկը պոկվել և ընկել է, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է։

Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մահացածը Երևանի բնակիչ 69-ամյա Հ. Արմենակյանն է։

Տեսանյութը՝ ստորև: