2021 թվականի ապրիլի 10-ին տեղի է ունեցել երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանի հարսանեկան արարողությունը։ Երգչի ընտրյալն Իրինա Հարությունյանն է։
Զույգի պսակադրության արարողությունը տեղի էր ունեցել Երեւանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում, որին ներկա էին եղել երգիչ Էրիկը, Սարգիս Գրիգորյանը եւ այլք։
Ամուսնական կյանքի 3-րդ տարում նրանք ծնողներ են դարձել: Գրիգորի կինը ֆոտոշարք է ներկայացրել, որում կլորիկ փորիկով է, սակայն մեր ունեցած տեղեկությունների համաձայն' փոքրիկն արդեն իսկ լույս աշխարհ է եկել:
Ավելին'փոքրիկն արդեն 11 օրական է: