Սահմանադրությունը յուրաքանչյուր ժողովրդի քաղաքաիրավական ինքնագիտակցության բարձրագույն մակարդակն է․ Ալխաս Ղազարյան

Սահմանադրությունը յուրաքանչյուր ժողովրդի քաղաքաիրավական ինքնագիտակցության բարձրագույն մակարդակն է․ Ալխաս Ղազարյան

ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մայր օրենքի՝ ՀՀ Սահմանադրության օրն է։

Սահմանադրությունը յուրաքանչյուր ժողովրդի քաղաքաիրավական ինքնագիտակցության բարձրագույն մակարդակն է, հավաքական կամքի արտահայտությունը՝ ունենալ ինքնիշխան, անկախ, սոցիալական, ժողովրդավար պետություն և ապրել այդ պետության մեջ ազատ, բարեկեցիկ և երջանիկ՝ այն վճռական գիտակցումով, որ այդ պետականության ու ինքնիշխանության աղբյուրը հենց ինքն է՝ ժողովուրդը։

Սահմանադրությունը մեր հավաքական համերաշխությունն է մեր քաղաքական, իրավական, սոցիալական կարգավիճակների ու ինչպես ապրելու մեր տեսլականի, գիտակցության, այն մեր կամքի, ցանկությունների, հնարավորությունների ու երազանքների ամբողջությունն է, որոնք պետք է ոչ միայն չհակասեն միմյանց, այլ գտնվեն հավասարակշռության ու ներդաշնակության մեջ. քանզի դա է ժամանակակից աշխարհում իրական Հայաստանի լինելիության գլխավոր ու կարևոր երաշխիքը։

Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առթիվ»։