Հայտնի է զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանի մահվան պատճառը

Հայտնի է զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանի մահվան պատճառը

Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ երեկ՝ հունիսի 24-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանի մահվան մասին:
MediaHub-ը պարզեց, որ Դավիթ Ներսիսյանը Գեղարքունիքի մարզից է, Կարմիրգյուղ համայնքից։ «Մի տարվա ծառայող էր, սովորական ընտանիքի տղա»,- ասաց համայնքի վարչական ղեկավար Արայիկ Հոդաբաշյանը։
Նրա խոսքով՝ գյուղում լուրեր են շրջանառվում, որ տղան առողջական խնդիր է ունեցել, ու մահվան պատճառը տրոմբն է։
Դավիթը մեկ քույր ու մեկ եղբայր ուներ։