Եգիպտոսը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը

Եգիպտոսի ԱԳ նախարարությունը ողջունել է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի ճանաչումը:

Եգիպտոսը բարձր է գնահատել բարեկամ Հայաստանի Հանրապետության աջակցությունը պաղեստինյան արդար դատին' կոչ անելով շարունակել միջազգային հանրության կողմից գնահատված այդ ջանքերը։ Եգիպտոսը նաև կոչ է արել միջազգային ազդեցիկ կողմերին կատարել իրենց բարոյական և պատմական պարտականությունները Պաղեստինի ժողովրդի նկատմամբ, միջամտել՝ պաշտպանելու նրանց իրավունքները: