ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Անդրեն կնոջ'Անի Օհանյանի հետ նոր հրապարակում է արել: Լուսանկարն արված է զույգի փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո, որտեղ երևում է, որ Անին վերականգնել է կազմվածքը մայրանալուց հետո:
Նշենք, որ ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ Անդրեն հայր կդառնա:
Այս մասին երգիչը սիրո տոնին հայտնել էր'հրապարակելով կնոջ հետ համատեղ տեսանյութ, որտեղ Անին հղիի գեղեցիկ կարգավիճակում էր:
Նշենք, որ Անդրեն 2 տարի առաջ իր հետևորդներին ուրախացրեց այն նորությամբ, որ սիրելի ունի։ Այդ օրվանից Անդրեի ու Անիի սիրո պատմությունը, ապա նաև երկրում տիրող պատերազմական ու լարված իրավիճակի պատճառով հետաձգված հարսանիքը շատ քննարկվեց։
Անդրեն ու Անին մեկնեցին ԱՄՆ և արդեն այնտեղ են ապրում:
Տևական ժամանակ առաջ կար կասկած, որ Անին կարծես հղի է։ Կասկածի առիթ տալիս էին իհարկե զույգի վերջին հրապարակումները։
Անին անդրադարձավ լուրերին ու հայտնեց, որ Անին հղի չէ, նա ասել էր'երեխա կունենան ամուսնությունից հետո։ Խոսակցությունից մեկ ամիս անց Անդրեն ու Անին ԱՄՆ-ում պսակադրվեցին։