2023թ-ը, չնայած մի շարք մարտահրավերներին, Հայէկոնոմբանկի համար դարձավ հերթական հաջողված տարին՝ նշանավորվելով հիմնական ցուցանիշների աճով, նոր ծառայությունների ներդրմամբ և մի շարք այլ ձեռքբերումներով:
Հունիսի 21-ին կայացած Տարեկան ժողովում բանկը հայտարարեց իր բաժնետերերին 10-րդ տարին անընդմեջ շահաբաժիններ վճարելու մասին:
Հատկանշական է բանկի կողմից կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դերի արժևորումը:
2023թ-ին սոցիալական և բարեգործական ծրագրերի իրականացմանն ուղղվել է մոտ 210 մլն դրամ. օրերս հայտարարվել էր նաև Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի ծանր հետևանքներից տուժած բնակիչներին 100 մլն դրամի աջակցության տրամադրման մասին:
Իրագործելով ռազմավարական խնդիրները՝ արձանագրվել է ֆինանսական ցուցանիշների աճ հետևյալ բոլոր ուղղություններով.
Բանկի ակտիվներն աճել են 13.6 %-ով' կազմելով 464.9 մլրդ դրամ,Պարտավորություններն աճել են 12.3 %-ով' կազմելով 404.4 մլրդ դրամՀաճախորդներին տրված վարկերը աճել են 12.3 %-ով' կազմելով 291.4 մլրդ դրամՀաճախորդների նկատմամբ պարտավորություններն աճել են 17.8 %-ով' կազմելով 183.9 մլրդ դրամԸնդհանուր կապիտալն աճել է 23.1 %-ով' կազմելով 60.5 մլրդ դրամՏարեկան զուտ շահույթը կազմել է մոտ 5 մլրդ դրամ
Ցուցանիշների նման աճին զուգահեռ բանկը շարունակում է առանձնանալ իր վարկային պորտֆելի բարձր որակով. խնդրահարույց վարկերը տարեվերջին կազմել են պորտֆելի ընդամենը 0.57%-ը: